|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ դաշնակահարուհի Շողեր Հովեյանի` «Դաշնամուրային երաժշտության երեկո» խորագրով մենահամերգը:
Հովեյանը հիշեց` առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել դեռ վեց տարեկան հասակում:
«Ծրագրում հնչելու են Շուման, Շոպեն, Բեթhովեն, Խաչատրյան, Բաբաջանյան, Լիստ, Ռավել, Ռախմանինով… Կարծում եմ` յուրաքանչյուր ունկնդիր կգտնի իր ստեղծագործությունը: Համերգներին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, դրանք կարեւոր են յուրաքանչյուր երաժշտի համար: Ի դեպ, առաջիկայում ինձ համար կարեւոր մի մրցույթի եմ մասնակցելու, ավելին ասել, սակայն, հիմա չեմ կարող»,- ասաց Հովեյանը:
Երիտասարդ դաշնակահարուհին, ով իր կատարմամբ ստիպեց հանդիտասետին հոտնկայս ծափահարել իրեն, առանց բիսի չհեռացավ դահլիճից` կատարեց դեռ 10 տարի առաջ հատուկ իր համար գրված` իր մոր ստեղծագործությունը: