|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան իր տարածքում իրականացնի Patriot զենիթահրթիռային համալիրների համար հրթիռների արտադրություն: Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Չեմ կարծում, թե հնարավոր է Patriot-ի հրթիռների արտադրության գործարանի կառուցումը պատերազմից տուժած տարածքում։ Բայց դա հնարավոր է Լեհաստանի տարածքում, - ասել է Կոսինյակ-Կամիշը։ - Ես կարծում եմ, որ Լեհաստանը պետք է դա անի Ուկրաինայի հետ միասին»։
Հուլիսի սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնել էր ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել Կիևին։
Ըստ համացանցում առկա տեղեկությունների՝ նման լիցենզավորված արտադրություն կազմակերպվել է միայն Ճապոնիայում և Գերմանիայում։