|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հնդկաստանը բանակցում է Հայաստանի հետ հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի շուրջ։ Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing պորտալը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը(The Defence Research and Development Organisation)։
Մասնավորապես, Հնդկաստանը շահագրգռված է BrahMos գերձայնային թեւավոր հրթիռների և Pralay փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների մատակարարմամբ։
Նշվում է, որ Pralay հրթիռի հեռահարությունը 150-ից 500 կմ է, իսկ BrahMos հրթիռը՝ մինչև 290 կմ։
Հայաստանի հետ պոտենցիալ գործարքը զգալի առաջընթաց է Հնդկաստանի պաշտպանական արտահանման և Երևանի հետ ռազմավարական գործընկերության համար, ասել է աղբյուրը։