կարևոր
475 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 22:09
Աշխարհ

Իսպանիան և Հունաստանը հրաժարվել են Ուկրաինային Patriot-ի հրթիռներ փոխանցել. Telegraph

Իսպանիան և Հունաստանը հրաժարվել են Ուկրաինային Patriot-ի հրթիռներ փոխանցել. Telegraph

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարողացել համոզել Իսպանիային և Հունաստանին Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը շուտով կավարտվի։

Ինչպես հայտնում է «The Daily Telegraph» թերթը, Հունաստանն ունի PAC-2 մոդիֆիկացիայի շուրջ 200 հրթիռ, որոնց շահագործման 23-ամյա ժամկետը մոտենում է ավարտին։

Իսպանիայի հրթիռային պաշարների մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն, ըստ թերթի, անցյալ ամիս Մադրիդը հայտարարել էր Կիևին հինգ հրթիռ փոխանցելու պատրաստակամության մասին։

Հրապարակման համաձայն՝ Ուկրաինան միայն այս ձմռան համար 300-360 որսացող հրթիռի կարիք ունի։