|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինային ռազմական նոր օգնություն է խոստացել, որը ներառում է զրահատեխնիկա և հականավային սպառազինություն, գրում է Украинская правда-ն:
Ջոնսոնը Կիև է ժամանել շաբաթ օրը՝ հանդիպելու Զելենսկու հետ։
Բորիս Ջոնսոնը Ուկրաինային ռազմական օգնություն է առաջարկել 120 զրահամեքենայի և նոր հականավային հրթիռային համակարգերի տեսքով:
Ջոնսոնը նաև վերահաստատել է Ուկրաինայի տնտեսական աջակցությունը՝ երաշխավորելով Համաշխարհային բանկի ևս 500 մլն դոլարի վարկեր Ուկրաինային։ Մեծ Բրիտանիան նաև տրամադրել է 394 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ուկրաինացիների համար կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական ծառայությունների շարունակական գործունեությունը ապահովելու համար: