|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեր երկիրը գտնվում է ԱՄՆ բանակի 1200 միավոր M1117 «Guardian» զրահամեքենաների ձեռք բերման վերջին փուլում. գրում են հունական լրատվամիջոցները։ Ակնկալվում է, որ շուտով կժամանի առաջին 80 միավորը, որոնք անմիջապես կուղղվեն դեպի Էվրոս:
Ըստ ռազմական աղբյուրի՝ շատ հավանական է, որ զրահամեքենաների առաջին խմբաքանակը Հունաստան հասնի այս տարվա վերջին: Տեղեկատվության համաձայն՝ առաքման ժամկետը հնարավորինս կրճատելու համար զրահամեքենաները կհատկացվեն Գերմանիայում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներից։
Նշենք, որ Էվրոսը սահմանակից է Թուրքիային, որի հետ վերջին ամիսներին խիստ լարվել են հարաբերությունները։