|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գերմանիան Աֆղանստանից 22.5 հազար լիտր գարեջուր է դուրս բերելու. գերմանացի զինվորները չեն հասցրել խմել այն: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Նման որոշում է կայացվել երկրից զորքերի ընդհանուր դուրսբերման ֆոնին անօրինական զինված խմբավորումների ակտիվացման պատճառով: Բանդաների գործունեության պատճառով գերմանական հրամանատարությունը չոր օրենք է սահմանել, թեև մինչ այդ զինվորները կարող էին օրական խմել երկու տարա գարեջուր կամ այլ ալկոհոլ:
BBC News-ը նշում է, որ գարեջուրը վաճառելու փորձը ձախողվել է. մեծ մասամբ մուսուլման բնակչություն ունեցող երկրում ալկոհոլ օգտագործելն անօրինական է: Արդյունքում՝ գերմանական պահեստներում կուտակվել է գարեջրով ավելի քան 60 հազար տարա, ինչպես նաև հարյուրավոր շիշ գինի: Գերմանիայի ռազմական խոսնակ Քրիստինա Ռուցն ասել է, որ ամբողջ ալկոհոլը դուրս կբերվի Աֆղանստանից և կվերադարձվի Գերմանիա:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի՝ Աֆղանստանից պաշտոնական դուրսբերումը սկսվել է մայիսի 1-ին և կտևի մինչև սեպտեմբերի 11-ը, թեև գործընթացը փաստացի սկսվել էր ապրիլին: