|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 5-ին «Քարլսբերգ» գարեջուր արտադրող ընկերությունների տնօրինությունը Կոպենհագենում հավաքել էր աշխարհի գարեջուր արտադրողներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ներկայացնելու իր արտադրանքը, միաժամանակ հայտարարելու 2011 թվականի գովազդային արշավի մասին:
«Քարլսբերգ»-ի հարկի տակ անցկացված միջոցառմանը չէին հրավիրվել հայկական գարեջուր արտադրողները, թեեւ տեղական արտադրողները ամեն հարմար առիթով հիշեցնում են, որ իրենց արտադրանքին ծանոթ են նաեւ եվրոպական երկրներում:
Ընկերությունը հայտնի է նաեւ սպորտի եւ մշակութային ոլորտներում իր հովանավորչությամբ: Դանիայի կառավարությունը Ազգային պատմության թանգարանը տրամադրել է ընկերությանը, որն ամեն ինչ անում է այն հավուր պատշաճի այցելուներին ներկայացնելու համար: Թանգարանում ցուցադրվում են ինչպես վիկինգների, այնպես էլ Հին Հռոմի, Հունաստանի, Բյուզանդիայի եւ Եգիպտոսի պատմամշակույթային հազվագյուտ նմուշներ:
Գ. ՆԱՆՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի