|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիան դիմել է Վրաստանին՝ Աֆղանստանից իր զորքերի դուրս բերման գործընթացում աջակցության խնդրանքով:
Արտաքին գործերի նախարարության խոսքով՝ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տարածաշրջանային ժամանակավոր տարանցիկ հանգույց ստեղծել:
Հունիսի սկզբից Թբիլիսիի օդանավակայանում տեղակայվել են 60 հոգանոց անձնակազմ և մի քանի A400M ռազմական ինքնաթիռներ, որոնք պատկանում են Գերմանիայի ռազմաօդային ուժերին և բեռներ ու անձնակազմ են տեղափոխել աֆղանական Մազար ի Շարիֆից Թբիլիսի՝ Գերմանիա տեղափոխվելու համար։
Նախարարության տվյալներով՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում տեղափոխվել է 2000 զինվորական ու քաղաքացիական անձ: Բացի դրանից՝ գործողության շրջանակներում Աֆղանստանից հանվել են զինամթերք և ռազմական տեխնիկա:
Վրաստանն առաջին անգամ է մասնակցել միջազգային նման տարանցիկ գործողության:
Գերմանիայի ռազմաօդային ուժերի խոսնակ Օլաֆ Ուելերը Վրաստանի Առաջին ալիքին ասել է, որ սա որոշ չափով ավարտում է գերմանական և վրացական զորքերի լավ համագործակցությունը: