Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՆԱՏՕ-ն սկսելու է Աֆղանստանից մինչ մայիսի 1-ը «Վճռական աջակցություն» գործողությանը մասնակցող ուժերի դուրսբերումը: Գործընթացը կտևի մի քանի ամիս և կլինի կանոնավոր ու համակարգված. ասվում է Դաշինքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին: Կազմակերպությունը նշել է, որ արձագանքելու է իսլամիստական արմատական «Թալիբան» շարժման կողմից հնարավոր հարձակումներին:
Հայտարարության մեջ ասվում է, որ զորքերի դուրսբերումը նշանակում է ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբ և ոչ՝ դրանց ավարտ: Դաշինքի դաշնակիցներն ու գործընկերները շարունակելու են աջակցել Աֆղանստանին, նրա ժողովրդին և կառույցներին վերջին 20 տարիների ընթացքում անվտանգության առաջխաղացման և ամրապնդման գործում։
Միևնույն ժամանակ, Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին է հայտարարել նաև Վրաստանը։ «ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել փուլերով ավարտել առաքելությունն Աֆղանստանում... Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, վրացական ստորաբաժանումները դուրս կգան Աֆղանստանից»,- հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։