|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից՝ այդպիսով ճանաչելով իր պարտությունը. Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում ելույթ ունենալիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմական զորակազմի դուրսբերման լույսի ներքո ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է: Լավրովի խոսքով՝ դա պայմանավորված է Աֆղանստանում անցումային կառավարություն կազմելու դժկամությամբ, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև փաստով, որ Վաշինգտոնը թողնում է այս երկրում իրավիճակի ռազմական լուծման հնարավորություն:
Նախարարը շեշտել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացում առաջընթացի բացակայության արդյունքում ստեղծվում են խորշեր, որոնք ներգրավում են «Իսլամական պետության» գրոհայիններին: «Ավելին՝ ԻՊ-ը նպատակային տեղակայված է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում՝ մեր դաշնակիցների հետ սահմանին»,- ասել է Լավրովը: