|
Փոխարժեքներ
26 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Սերժ Թանկյանը Հայաստանում ունի, կամ՝ ուներ, բազմաթիվ երկրպագուներ, հատկապես երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ՝ կուռք էր, նրանով հպարտանում էին։
Սերժը նաև շատ մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, դա չպետք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել:
2018-ին, շատերի նման, նա սխալվել է, ցանկացել է փոփոխություններ, և իր հեղինակությամբ ազդեցություն է ունեցել այդ գործում: Շատ երիտասարդներ նրան հավատացել են, կամ՝ վստահել են: Հույս ունեմ, որ դա իր համոզմունքն էր, այլ ոչ թե ոմանք նրան հուշել են դա անել:
Նաև, նրա ջանքերով, իշխանության եկած Արհավիրքը ցանկանում է Հունիսի 7-ին վերարտադրվել և վերջնականապես պետականորեն ուրանել 1915-ի Ցեղասպանությունը, որի ճանաչման համար ինքը մեծ գործ է արել:
Ցանկացած մարդ կարող է սխալվել, Թանկյանը նույնպես կարող է սխալվել, բայց երբ ժամանակն է գալիս, սխալն ուղղում են:
Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը և, հրապարակայնորեն ընդունել իր սխալը և, կոչ անել, որ ժամանակն է եկել ուղղել սխալը: Հակառակ դեպքում, հունիսից հետո, ինքն այլևս այդ հնարավորությունը չի ունենալու և պետք ապրի իր ինքնությունն ուրացողի գիտակցությամբ»։