|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ալեն Սիմոնյանը կարգադրել է ԱԺ աշխատակազմին հերթական պարգևատրումը տալ։ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2022 թվականի հունվար-հունիս ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։