|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Անհարմար բան ստացվեց
Փաստորեն պարզվեց, որ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները...
Այս պատմությունը լսելով՝ թերեւս հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կառավարությունը հետհեղափոխական շրջանում ԱԱՀ-ի հարկային արտոնություն տրամադրում մի կազմակերպության, որը միլիոնավոր դոլարների ներդրում էր խոստանում, բայց ուներ ընդամենը մեկ գրանցված աշխատող:
Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել:
Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որեւէ ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ»,- գրել է Մարուքյանը։