կարևոր
3598 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-24 17:08
Քաղաքական

Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք․ Վարդան Ոսկանյան

Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է

«Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք։

Եվ դա այն է, որ որևէ «նեղլիկ» միջանցքով իբր հնարավոր է հայկական երկու պետությունների միջև բնականոն, անվտանգ ու մշտական կապի ապահովումը, եթե Հայաստանը և Արցախը միմյանց հետ միացած չեն առաջինի՝ արևելյան և երկրորդի արևմտյան սահմանագծերի ողջ երկայնքով, այսպիսով կազմելով փաստացիորեն մեկ ընդհանուր աշխարհագրական ու ռազմաքաղաքական տարածք, որի միջոցով կամրապնդվի ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։

Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։

Հետևաբար, հայկական պետականության և մեր ազգի զարգացման տեսլականը, մեղմ ասած, խիստ խոցելի է հատկապես բնիկ հայկական պատմական այս երկու շրջանների ոչ հայկական լինելու պարագայում, ուստի Քարվաճառը և Քաշաթաղը պետք է վերաազատագրվեն»։