|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսային վարակը կշարունակի աշխարհում տարածվել առնվազն մինչև հունիս՝ կարծիք է հայտնել չինացի համաճարակաբան Չժուն Նանշանը: Ըստ նրա՝ հարկավոր է ուշադրությունը սևեռել ոչ է Չինաստանում հիվանդության զսպմանը, այլ օտարերկրացիների կողմից վարակի տեղափոխման դեպքերի կանխմանը. ըստ yerkir.am-ի՝ գրում է South China Morning Post պարբերականը:
«Հարկավոր է ուժեղացնել սանիտարական վերահսկողությունը սահմաններին և կարանտինային քաղաքականություն կիրառել համաճարակի տարածման շրջաններից եկածների համար»,- նշել է մասնագետը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսի հետևանք թոքաբորբից Չինաստանում մահացածների թիվը հասել է 3119-ի: Ընդհանուր առմամբ, երկրում 80735 վարակված մարդ կա: