Միասին կարող ենք
կարևոր
445 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-11 20:35
Քաղաքական

Հայ ժողովրդի ճակատագրական սխալը Փաշինյանին իշխանություն բերելն էր, այդ սխալը հնարավոր է ուղղել, միասի՛ն կարող ենք․ Աննա Գրիգորյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ինձ հարցնեք, թե նախ և առաջ ես ի՞նչն եմ ուզում, որ փոխվի հունիսի 7-ով, ես կասեի, որ ուզում եմ վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։ Մի ժողովուրդ, որը Նարեկացի է տվել, Խորենացի է տվել, Նժդեհ ու Անդրանիկ է տվել, չի՛ կարող այդ ժողովրդին՝ հազարամյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող ժողովրդին, ներկայացնել մեկը, ում ուտելիս նայելիս ամոթ ես ապրում, գոռգոռալիս նայելիս ամոթ ես ապրում, Ալիևի մոտ վիզը ծուռ կանգնած տեսնելիս էլի ամոթ ես ապրում, տեսնում ես՝ ինչպես է Էրդողանի գիրքը գրկած կանգնած, ու էլի ամոթ ես ապրում։ Ո՛չ, մենք արժանի չենք նման ղեկավարի»- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։