|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթայի միջև բանակցություններից հետո:
Նշվում է, որ Ռուսաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման հետ կապված հարցեր։
«Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համապարփակ օգնություն ցուցաբերելու Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը, առանց որևէ երկակի ստանդարտի», – ասվում է հանդիպումից հետո նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում: