կարևոր
3958 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 12:22
Աշխարհ Տարածաշրջան

Պուտինը երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Էրդողանին և պատրաստակամություն հայտնել օգնել Թուրքիային

Պուտինը երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Էրդողանին և պատրաստակամություն հայտնել օգնել Թուրքիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցավակցություն է հայտնել երկրաշարժի բազմաթիվ զոհերի կապակցությամբ. նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ յոթ նահանգներում նախնական տվյալներով մահացել է 284 մարդ, վիրավորվել՝ 2400-ը։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։

«Հարգելի պարոն Նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցեք նաև զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ կապակցությամբ»,- ասված է հեռագրում։