|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։»,- նշված է Մայր Աթոռի պարզաբանման մեջ։