|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:
Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկն է։
Համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։
Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։
Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։