Միասին կարող ենք
կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 12:26
Հասարակություն

Մեկ տարվա մեջ 3 ոստիկանապետ է փոխվել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ա էսքան վատ․ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին

Մեկ տարվա մեջ 3 ոստիկանապետ է փոխվել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ա էսքան վատ․ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին

ԱԺ հանձնաժողովի նիստում, ՆԳՆ կատարողականի ներկայացման ժամանակ, դիմելով նախարար Արփինե Սարգսյանին, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ձեր ելույթի ժամանակ մտքիս տարիներ առաջվա ԱԺ մի քննարկում էր. կառավարությունը հերթական սիրուն թվերն էր ներկայացնում: Հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, ասաց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ... Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, ՃՏՊ-ների անկում է, ապա ինչո՞ւ առանց որևէ հանգամանալից բացատրության, քրեական ոստիկանության պետ, համայնքային ոստիկանության պետ, ոստիկանապետ, մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին: Թե՞ քարոզչական, նախընտրական տրամաբանություն է... Մարդիկ ամեն օր հարց են տալիս՝ բա ինչո՞ւ է ամեն օր դանակահարություն, կրակոց: Էդ թվերն ու հանրային ընկալումը սարեր-ձորերի տարբերություն ունեն»: