|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձել է Մայր Աթոռի աշխատակիցների նվիրյալ ծառայությանը Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում:
Նորին Սրբությունը հորդորել է նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել իրականացնել իրենց պարտականություններն ու աշխատանքները` ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նոր տարվա անելիքներին ու ծրագրերին: