|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանը, ենթադրաբար, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ է խոցել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա սա կդառնա Իրանի կողմից նմանատիպ ինքնաթիռի ոչնչացման առաջին դեպքը։
Կործանիչը մարտական առաջադրանք էր կատարում ԻԻՀ երկնքում, երբ հարկադիր վայրէջք է կատարել տարածաշրջանում ԱՄՆ ավիաբազաներից մեկում։ Օդաչուն ողջ է մնացել։
Այս մարտական մեքենաներն ակտիվորեն օգտագործվում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ներկայիս հակամարտության ընթացքում։ Ինքնաթիռի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը։