|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, եւ առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք: Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ եւ սպառնալիք եւ այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում: Սկզբում Մասիս սարի պատկերը հանեցին Հայաստան մուտքի կնիքներից, իսկ երեկ մեր աղբյուրը պատմեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս եւ Սիս սարերը, նույնպես հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի:
Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պոլիտեխնիկից, սակայն ո՛չ բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ո՛չ նրա խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: