|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Քաղաքացու օրվա առնչությամբ արած այն մեկնաբանությունը, թե «եթե հիշեք` Էդմոն Մարուքյանն ինչ էր ասում մեկ տարի առաջ, ապա ամեն ինչ պարզ կլինի»:
Մարուքյանը նախ նեղսրտեց, թե ինչու Փաշինյանը սկզբից չէ՞ր փորձում հասկանալ` ինչքանո՞վ է լրագրողը ճիշտ մեջբերել իր խոսքերը, ապա նշեց, որ Փաշինյանի ասածը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել:
«Ես հիշում եմ` երեկ, երեկ չէ առաջին օրը, վեց ամիս առաջ, հինգ տարի առաջ ինչեր եմ ասել: Իմ բոլոր ասածներին տեր եմ ու հպարտանում եմ իմ բոլոր ասածներով: Մեկ տարի առաջ այս օրերին եղել եմ այն մարդկանցից մեկը, որ փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն չլինի: Ովքեր դա գնահատում են, ովքեր` ոչ… Բայց դա չի արվել այն բանի համար, որ ինձ ասեն` վայ, ապրես դու, կամ` այլ բան»,- ասաց պատգամավորը` հստակեցնելով, որ որևէ խնդիր չունի առերեսվելու մեկ տարի առաջվա իր հայտարարությունների հետ: