|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևեր խորհրդի ժողովում, որը մեկնարկել է երեկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է, մի քանի օր է տևելու, սովորաբար՝ կախված օրակարգից, 4-5 օր է տևում։ Քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են։ Առաջիկայում, երբ ժողովն ավարտվի, անդրադարձ կլինի»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։ Հաղարծնի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանը ևս աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըտ հայտնել է, որ այս կիրակի մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։