|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի քրոջը, որին տատիկն էր խնամում, տեղափոխել են Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին ՀՕՖ-ից։
«4 տարեկան աղջիկ երեխա է, որն այս պահին գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնում` հետազոտությունների։ Դեռևս դժվար է ասել` ինչքան ժամանակ այնտեղ կմնա, քանի որ զուտ հետազոտություններ են իրականացվում։ Նախնական ախտանիշներով խնդիրը կա երիկամներում»,– ասել են ՀՕՖ-ից։
Sputnik Արմենային «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ծեծի ենթարկված տղա երեխայի վիճակը ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել կյանքի համար։
Նշենք, որ մարտի 17-ին դատախազությունից Sputnik Արմենիային ասացին, որ երեխայի խորթ մայրը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս շարունակ։ 38-ամյա կնոջը մարտի 18–ի երեկոյան 2 ամսով կալանավորեցին։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։