Միասին կարող ենք
կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 20:02
Քաղաքական

Քննչականը պատասխանել է Փաշինյանին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես որոշումը չեմ ստացել. Վարդեւանյան

Քննչականը պատասխանել է Փաշինյանին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես որոշումը չեմ ստացել. Վարդեւանյան

Փաստաբան Արամ Վարդեւանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

«Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը:

Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:

Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել:

Սա է իրավիճակը, հենց կստանանք որոշումը, իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ։

Ի դեպ, սիրելի հայրենակիցներ, քաղաքական հետապնդումների ծավալը Հայաստանի Հանրապետությունում հենց առաջին ցուցիչն է վախերի, վախերի և մարդասիրության ճգնաժամի։ Այս երկու հանգամանքները հաղթահարելու մեխանիզմը կա մեր սահմանադրության մեջ, ի դեպ անփոփոխելի հոդված հանդիսացող երրորդ հոդվածում, որ իրավունքը պետք է գերակայի, և վստահ եմ, իրավունքը գերակայելու է, քաղաքական հետապնդումներին վերջ տրվելու է, և հենց այս մոտեցումներն էլ ունեն մեր հանրության աջակցությունը։