|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մայիսի 6-ին հրապարակել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը. այս մասին տեղեկացնում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից։
Նշվում է՝ դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։