|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի միջնորդությունը Մայրապետյանին երկրից մեկնելու թույլտվության վերաբերյալ: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Բատիկյանը:
«Միջնորդությունս ՀՔԾ-ն երեկ է բավարարել, և երեկոյան որոշումն արդեն հանձնել եմ Մայրապետյանին: Նա շտապ մեկնելու էր կամ գուցե արդեն մեկնել է Գերմանիա»,- ասաց նա:
Միջնորդության բավարարումը փաստաբանը չի կապում միայն ՄԻԵԴ որոշման հետ: Նրա խոսքով` ամսի 23-ին դարձյալ բժիշկների լրացուցիչ կոնսիլիում էր հրավիրվել: «Բժիշկները զննել էին և եզրակացրել, որ այդ հիվանդության բուժման մեթոդը Հայաստանում առկա չէ, բուժում հնարավոր է իրականացնել արտերկրում: Դա ներկայացրել եմ իմ միջնորդության մեջ, որը բավարարվեց»,- նշեց Բատիկյանը: