Միասին կարող ենք
կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 14:34
Քաղաքական

Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հանրությանը պատերազմով. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հանրությանը պատերազմով. Քրիստինե Վարդանյան

«Ինձ հետաքրքիր է՝ եթե Փաշինյանը գիտի, թե Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ինչպես է խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության փոփոխությունը պայմանավորում է պատերազմի լինելու հետ, ինչպես կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ չկա»-։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով։ Ըստ նրա    դա այլևս Ալիևը չի անում դա անում է Փաշինյանը։

«Սիրելի քաղաքացիներ, որպեսզի պատասխանը պարզ լինի ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ ով պայքարում է, որ գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի, դա ինչպե՞ս կարող է լինել»։ 

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Վարդանյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, և դեռևս պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։

«Արևը ծագելո՞ւ է արևելքից և մայր մտնի արևմուտքում։ Սևանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլևս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբևէ՝ Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ԹՐԻՓՓ-ին և այլն՝ դա ինքնուրույն չէ, որ կախված է դրա գլխին։ Տարածքում այնպիսի փոփոխություններ են, որ հարցական է՝ ով կլինի, իշխանությունը ինչպես կփոխվի»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։