Միասին կարող ենք
կարևոր
739 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-19 12:30
Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է. Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է, Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկու խմբերն աշխատում են առանձին. օրակարգերը տարբեր են։ Արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել։ Եռակողմ խումբը դադարի մեջ է»,- ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Ուկրաինայի հետ՝ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։

«Այս ուղղությամբ աշխատանքները միանշանակ կշարունակվեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հաջորդ բանակցությունների ժամանակ կբարձրացնի նոր հումանիտար փոխանակումների հարցը։