|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Սա գաղտնիք չէ. մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք այս հարցում նրանց հետ համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։