|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվան նշում է Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում գործընկերները կառուցում են ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն. ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված Արևմուտքի աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ։ Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը, և մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասել է դիվանագետը։