Միասին կարող ենք
կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 17:54
Իրավական

Երևանում մայրը բռնության է ենթարկել 3 տարեկան երեխային. քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանում մայրը բռնության է ենթարկել 3 տարեկան երեխային. քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանում 3 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,– հայտնեցին ՔԿ–ից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր` մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։