|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդները չեն կարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Պրահայում: Այս մասին «Матч.ТВ»-ին հայտնել են Չմշկասահորդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող գեղասահորդները չեն կարող հրավեր ստանալ կամ մասնակցել ISU-ի մրցումներին: Միլան-Կորտինայի 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների համար բացառություն էր արվել»,-հայտնել են ISU-ում:
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին Պեկինում կայացած մրցաշարում հաջողությամբ անցել էին որակավորման փուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) գեղասահորդներին օլիմպիական խաղերում հանդես գալու պաշտոնական հրավեր էր ուղարկել, որը ռուս մարզիկներն ընդունել էին: