|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ապրիլի 1-4-ը տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրին Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը ( ճկասուսեր ձևում):
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ Արմեն Դալլաքյանը նախնական փուլում 4 հաղթանակ է տարել ու անցել հաջորդ փուլ, որտեղ առավելության է հասել հունգարացու նկատմամբ, ապա պարտվել ֆիլիպինցի մարզիկին եւ դուրս մնացել հետագա պայքարից: Դալլաքայանը 127 մարզիկի մեջ զբաղեցրեց 41-րդ հորիզոնականը:
Անահիտ Ալոյանը նույնպես հաղթահարեց նախնական փուլը՝ ունենալով 2 հաղթանակ: Սակայն, երկրորդ փուլում նա պարտվեց առաջին մրցակցին` ռումինացի մարզիկին: Ալոյանը 98 մասնակիցների մեջ 69-րդն էր:
Այսօր Բուլղարիայի նույն քաղաքում մեկնարկեց երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: