|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 28-31-ը Վրաստանի Քութայիս քաղաքում կայացել է սուսերամարտի միջազգային մրցաշար, որում Հայաստանը ներկայացրել են 9 պատանի մարզիկներ:
Մրցաշարի հաղթող է դարձել խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը: Աիդա Ալոյանն էլ նույն զենքաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: Անի Դավթյանը ճկասուսեր ձևում է նվաճել բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Սեդրակյանն ասել է, որ այս օրերին սուսերամարտիկները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում և Ծաղկաձորում:
Պատանի և երիտասարդ մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 6-14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: