|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բուլղարիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր` հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Եգիպտոսը ներկայացնող Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին էր, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթեց 8:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 4:0 հաշվով առավելության հասավ բուլղար ըմբիշի նկատմամբ` երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):