|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարում Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականը վաստակեց 3-ական ոսկե, արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ռաֆայել Ալեքսանյանը: