|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2014 թվականի հունիսի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի քաղաքում անցկացվելու է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մեր սուսերամարտիկներից կմասնակցեն՝
1. 2014 թվականի խոցասուսեր զենքաձևի Հայաստանի գավաթակիր, Արաբկիրի «Ալբերտ Գրիգորյանի» անվան մարզադպրոցը ներկայացնող Արամայիս Գաբոյանը:
2. Խոցասուսերակիր, 2014 թվականի Լատվիայի Կաունաս քաղաքի միջազգային մրցաշարի հաղթող, Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող, Էդուարդ Հովիկյանը,
3. Ճկասուսերակիր, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Մայքլ Հովհաննիսյանը,
4. 2014 թվականի ՀՀ առաջնության հաղթող, սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան:
Եվրոպական կոնֆեդերացիայի հրավերով մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը սպասարկելու է միջազգային կարգի մրցավար Արտաշ Մադոյանը:
Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: