|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չմշկասահքի միջազգային ֆեդերացիան հետաձգել է գեղասահքի Եվրոպայի առաջիկա առաջնությունը, որը պետք է տեղի ունենար 2021թ հունվարի 25-31-ը, Զագրեբում:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Խորվաթիայի մայրաքաղաքում գտնվող սահադաշտը, որտեղ պետք է կայանար առաջնությունը, վերածվել է կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի: Ինչ վերաբերում է գեղասահքի աշխարհի առաջնությանը, ապա այն նախատեսված է 2021թ մարտի 22-28-ը, Շվեդիայում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր գեղասահորդներն արդեն սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգն այժմ մարզվում է Մոնրեալում, իսկ
Էդվարդ Տեր-Գազարյան - Ալիսա Կորնևա նորաստեղծ զույգը՝ Ստավրոպոլում։ Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում: