|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել.
«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը եւ մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:
Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - ասել է Վարդապետյանը: