կարևոր
394 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-15 19:48
Սպորտ

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադային

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադային

Սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդ տեղը:

Առաջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։