|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մի քանի օր է, ինչ Հայաստան են ժամանել ճապոնիացի գեղասահորդները եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փորձնական մարզումներ են անցկացնում: Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիան սպորտային գործակալ և մենեջեր Արի Զաքարյանի առաջարկով Սոչիի օլիմպիական խաղերից առաջ ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Հայաստանում:
Այս անգամ նրանք Հայաստան են ժամանել փորձնaկան մարզումներ անցկացնելու համար: Նրանց հետ նաև Հայաստանում է Թուրինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, շվեյցարացի գեղասահորդ Ստեֆան Լամբիելը, ով Ճապոնիայի հավաքականի պարուսույցն է:
Լրագրողների հետ զրույցում Արի Զաքարյանը նշեց, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է հայ գեղասահորդների համար, նաեւ` Հայաստանում գեղասահքը զարգացնելու ու Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու: Նրա խոսքով `ճապոնացիները շատ գոհ են պայմաններից: Սոչիի օլիմպիական խաղերից առաջ Ճապոնիայի գեղասահորդները Հայաստան կժամանեն ողջ կազմով:
Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հիրոիդո Կիտոն իր հերթին նշեց, որ կարևոր է փաստը` Հայաստանը բնակլիմայական պայմաններով մոտ է Սոչիին, և այստեղ շատ անվտանգ է: