|
Փոխարժեքներ
19 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Քիչ առաջ ահազանգ ստացա Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է` օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»)։
Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։
Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։