կարևոր
2611 դիտում, 16 ժամ առաջ - 2025-08-01 12:50
Հասարակություն

Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար. Գառնիկ Դանիելյանն ահազանգում է

Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար. Գառնիկ Դանիելյանն ահազանգում է

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է․

«Ստեփան Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալի առողջական դրության ծայրահեղ վիճակի մասին։

Հայտնում եմ, որ գրություններով դիմել եմ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ակնկալելով գործուն քայլեր և արագ արձագանք։

Ինչպես հայտնի է, 1 շաբաթ առաջ կալանավորվել է Ստեփան Սամվելյանը։ Վերջինս մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ, այնինչ, թույլ է տվել իրեն անել ընդամենը հրապարակային արտահայտություններ։

Ստեփան Սամվելյանի առողջական դրությունը ժամ առ ժամ վատթարանում է։ Սամվելյանը տարել է գլխուղեղի կաթված, որի հետևանքները չեն անցել։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սամվելյանը վերջին օրերին չի կարողանում անգամ քայլել և խոսել։

Անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն մասնագիտացված բժիշկների կողմից, ինչը, քրեակատարողական հիմնարկներում իրականացնելն անհնար է։

Նշեմ, որ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց թվում եմ նաև ես, միացել ենք ստորագրահավաքի, որով կոչ ենք անում իրավապահներին, պատկան ատյաններին՝ փոխելու Սամվելյանի խափանման միջոցը և նրան քրեակատարողական հիմնարկի փոխարեն անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու։

Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար։ Կրկնում եմ, գործ ունենք մարդու կյանքի հետ»։