կարևոր
1258 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 17:57
Քաղաքական

Արցախը որպես իրողություն չընդունելն առնվազն անբարոյականություն է․ Արա Պուլուզյան

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը: Անդրադարձ է կատարվել արցախյան խնդրի արդի արծարծումներին և այդ ուղղությամբ Հայ Դատի գրասենյակների կազմակերպած քննարկումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ասել, թե հարցի կարգավորման ուղղությամբ ունենք մեծ ձեռքբերումներ, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց այն, որ նման քննարկումների արդյունքում բարձրացվում է արցախցիների՝ իրենց հայրենի տներ վերադառնալու, հայրենիքում անվտանգ ապրելու և ինքնորոշվելու իրավունքի հարցը, արդեն իսկ ձեռքբերում է և վկայում է, որ Արցախի հարցը վերջնականապես փակված չէ՝ նկատել է Արա Պուլուզյանը:

Դիտարկմանը, թե կարելի էր արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ավելի մեծ և հիմնավոր հաջողությունների հասնել, եթե պետությունն ինքը որպես շոգեքարշ լծվեր այդ աշխատանքներին, Արա Պուլուզյանը հուսադրող պատասխան չունի: Ըստ նրա՝ պետությունն, իհարկե, միջազգային ատյաններում իր ունեցած քաղաքական լծակներով շատ ավելին կարող էր անել, բայց ոչ այս պետությունը և ոչ արցախյան հարցում այսպիսի քաղաքականություն վարող իշխանությունը: «Մենք կուզենայինք, որ գոնե չխանգարեին միջազգային կառույցներում արցախահայության իրավունքների հետ կապված հայանպաստ բանաձևերի ընդունմանը, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս Երևանում»,- Նշել է Արա Պուլուզյանը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում հաստատված արցախցիների խնդիրներին՝ կարևորելով Արցախի պետական կառույցների պահպանումը և դրանց գործունեությունը՝ տեղահանված արցախցիների համահավաք կյանքի կազմակերպման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում․