Միասին կարող ենք
կարևոր
466 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 16:22
Հասարակություն

ՀՅԴ-ն մարդասիրական օգնությամբ նաև իր երախտիքն է հայտնում բարեկամ Իրանին․ Արա Պուլուզյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:

«Այս նախաձեռնությունը կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի կողմից, մարդասիրական օգնություն է, որը տրամադրվելու է Իրանի ժողովրդին։ Դա մեր երախտիքի ապացույցն է Իրանին՝ դժվար օրերին մեր կողքին կանգնելու համար թե՛ առաջին Արցախյան պատերազմում և թե՛  երկրորդ պատերազմում։ Իրաը Նաև բռնի տեղահանությունից հետո է  ցուցաբերել մարդասիրական օգնություն և օժանդակություն Արցախի ժողովրդին ու Հայաստանին»-ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը՝ հույս հայտնելով, որ այս ծանր օրերին Իրանը կդիմակայի դժվարություններին  ու կհաղթահարի պատերազմի հետևանքները։

Ի դեպ, մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար: